Rouben Hakhverdyan – Lavaguyn Tgherq chords

Chords
Transpose:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈւՍԱՆԿԱՐ


C G7Լավագույն տղերքը հեռանում են,
E7 AmՕտար ափերում բախտ որոնում.
C G7Սիրելի կանայք թողնում գնում են,
E7 AmՈւրիշների մեջ են մեզ փնտրում։
F A DmԱմենալավ երգը լռությունն է՝
G C EԵրկու զույգ աչքեր մթության մեջ,
Am DmԻսկ սարսափելին հիշողությունն է,
E7 Am Որ հետո թերթում ես էջ առ էջ։
Am DmՈւ փչում է քամին ունայնության,
E AmՈւ ջնջում ամեն ինչ,
F AՈւ պոկում է անցյալը ու ներկան,
Dm Ddim7 EԻմ կյանքի, իմ կյանքի էջերից ։
Ես գիտեմ ինչ բան է ժամանակը. Ամեն ինչ հոսում է, փոփոխվում, Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը Վերջին կանգառին է մոտենում։ Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ, Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ, Բոլորի համար ես աղոթում եմ Ու գրում երգեր նրանց համար։ Ես գրում եմ երգեր այն ժամանակ, Երբ գիշերն է իջնում, Երբ մնում եմ ազատ ու միայնակ, Իմ սարքած, իմ սարքած զնդանում։ Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը, Թող նախանձ մարդիկ աչքով չտան, Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է. Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։ Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է, Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ, Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։ Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ, Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ. Ես փորձում եմ գտնել պատասխաններ. Ու ստանում, ու ստանում նոր հարցեր ։ Իմ գլխում ամեն ինչ խառնվել է, Ես ինքս ունեմ այնքան հարցեր, Եվ այդ հարցերի անվերջ շարանը Ինձ ստիպում է նոր երգեր գրել։ Ես գիտեմ, որ երգը և' աղոթք է, Ե'վ ինչ-որ չափով մխիթարանք, Դա երջանկության հավերժ պատրանքն է, Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։
Please rate this tab:
x1.0